21.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ:

Ժամանակակից ռադիոկենսաֆիզիկայի արդի խնդիրներից են կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության արդյունավետության մեծացմանն ուղղված հետազոտությունները: Լուսինե Ալոյանի խոսքով՝ դա առավել ակտուալ է ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է ուռուցքային բջիջների ոչնչացումը։

 

«Կարևոր խնդիր է մնում ԴՆԹ-ի վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի ամբողջականության խախտումը»,- նշեց Լ․ Ալոյանը:

 

 

Մեր զրուցակիցը նշեց, որ նախատեսում են ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ քիմիա- և ֆոտոթերապիաներում օգտագործվող պրեպարատների՝ ցիսպլատինի և պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի ֆիզիկական վնասվածքների վրա։

 

«Ֆիզիկական հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ԴՆԹ–ի վրա ուսումնասիրվող միացությունների ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը և այն օպտիմալ կոնցենտրացիաներն ու դոզաները, որոնց դեպքում կստանանք սպասված արդյունքը»,-հավելեց Լ․ Ալոյանը:

 

 

Խմբի ղեկավարը նշեց, որ ստացված արդյունքները մեծ ներդրում կունենան ուռուցքների բուժման համար նախատեսված մեթոդների համատեղման գործում, ինչը կբարելավի առկա մեթոդները՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունները և մեծացնելով մեթոդների էֆեկտիվությունը։

 

Նախագծի խորհրդատուն՝ դեկտոր Պավել Կարատաևը, Ջոն Ադամսի անվան («JAI») արագացուցչային հետազոտությունների ինստիտուտի անդամ է։ Վերոհիշյալ ինստիտուտը Մեծ Բրիտանիայում առաջատար կենտրոն է նոր արագացուցչային տեխնոլոգիաների մշակման և այդ բնագավառում փորձարարական գիտելիքների տրամադրման հարցում։

 

Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են գիտությունների 1 դոկտոր, 2 թեկնածու և 1 մագիստրանտ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: