02.02.2022 | 
Գիտություն, Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 3 ՆՈՐ ՏԵՍԱԿ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԴՐԱՆՑ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 3 ՆՈՐ ՏԵՍԱԿ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԴՐԱՆՑ  ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը ներկայացրելէ «Մակաբույծ ծաղկավոր բույսերի նոր տեսակների մոնիթորինգ և տարածված ներկայացուցիչների դեղաբանական ակտիվության գնահատում» գիտական թեման:

Հայաստանը մակաբույծ ծաղկավոր բույսերի՝ ճրագախոտազգիների ընտանիքի տեսակառաջացման կենտրոններից մեկն է: Կարգաբանական ուսումնասիրությունները Հայաստանում 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են ԵՊՀ-ի, Լեհաստանի Յան Կոխանովսկու անվան համալսարանի և Ազգային աշխարհագրական կազմակերպության (National Geographic Society) համատեղ ծրագրի շրջանակում:

 

Ծրագրի ղեկավար, ամբիոնի դոցենտ Նարինե Զաքարյան. «Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է գիտության համար 3, ինչպես նաև հայտնաբերվել Հայաստանի համար 7 նոր տեսակ»:  

 

 

Հետազոտական խմբում են Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտներ Աստղիկ Պողոսյանը, Ինեսսա Էլոյանը, լաբորատորիայի վարիչ Նունե Քարտաշյանը և ասպիրանտ Վահագն Գևորգյանը:

 

Այս ծրագրի նպատակն է մշտադիտարկել 3 նոր տեսակների պոպուլյացիաներն ու դրանց բնական տարածման բնույթը, ինչի արդյունքում առաջարկվելու են ՀՀ բույսերի Կարմիր գրքում դրանք ընդգրկելու անհրաժեշտությունը և կարգավիճակը:

 

 

Ն. Զաքարյան. «Մենք առաջին անգամ հետազոտելու ենք ՀՀ-ում չուսումնասիրված, տարբեր էկոլոգիական գործոնների ազդեցության տակ աճող մակաբույծ բույսերի հակաօքսիդանտային և հակասնկային ակտիվությունները: Սա քիչ ուսումնասիրված ոլորտ է, և հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալու բարձր դեղաբանական ակտիվությամբ օժտված բուսահումքը կիրառել սննդային և բուժական նշանակության նոր միջոցներ ստեղծելու համար, պահպանել նոր տեսակները»:

 

Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

Այլ նորություններ
 «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։