30.06.2017 | 
Քաղաքականություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՈՒՆԻ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՈՒՆԻ
ԵՊՀ-ն ու Շանհայի մանկավարժական համալսարանի ղեկավարությունը համագործակցության համաձայնագիր կնքեցին:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Շանհայի մանկավարժական համալսարանի (Shanghai Normal University) ներկայացուցիչներին` ի դեմս Չինաստանի Կոմունիստական Կուսակցության կոմիտեի քարտուղար Թիանյոնգ Թենգի:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ու ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը:

 

Արամ Սիմոնյանը նախ հանգամանալից ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, ուսումնագիտական և հետազոտական ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը:

 

«Մայր բուհը չնայած իր չափերով զիջում է իր շատ գործընկեր բուհերին, այնուամենայնիվ մենք բավականին ակտիվորեն համագործակցում ենք արտասահմանյան մի շարք բուհերի հետ: ԵՊՀ-ն այսօր շուրջ 270 արտասահմանյան կրթօջախների հետ փոխգործակցության համաձայնագիր ունի, այդ թվում՝ նաև Չինաստանի մի շարք բուհերի հետ, սակայն կոնկրետ ծրագրեր դեռևս չեն իրականացվում»,- նշեց ռեկտորը և հավելեց, որ կողմերը պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը կյանքի կոչելու և կոնկրետ քայլեր անելու համար:

 

Չինացի գործընկերներին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում գործող Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի մասին պատմեց Արթուր Իսրայելյանը՝ ներկայացնելով կենտրոնի հիմնական առաքելությունն ու գրանցած արդյունքները:

 

Շուրջ 30.000 ուսանող ունեցող Շանհայի մանկավարժական համալսարանի կառուցվածքը, կրթական համակարգն ու ծրագրերը, համալսարանի ներսում գործող ինստիտուտներն ու քոլեջները, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև դասավանդվող մասնագիտությունները ներկայացրեց համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար Չենգ Վուն:

 

Այնուհետև Արամ Սիմոնյանն ու Թիանյոնգ Թենգը համագործակցության հուշագիր կնքեցին և փոխանակեցին հուշանվերներ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: