13.06.2019 | 
Մշակույթ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ . ՕՐ 4-ՐԴ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ  ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ . ՕՐ 4-ՐԴ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին է մոտենում երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դասախոսություններ:

 

Մրցույթի նախավերջին օրը՝ հունիսի 13-ին, փառատոնի մասնակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով, ներկայացրին ինչպես հայ և համաշխարհային երաժշտական  հայտնի կատարումները, այնպես էլ սեփական գործիքավորմամբ  ստեղծված երգերը:

 

Ժյուրիի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Արթուր Հակոբյանը և հայ էստրադային երգիչ Էրիկը:

Մրցույթ-փառատոնի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, ինչպես նաև ժյուրիի որոշմամբ հայտարարվեցին երգի, գործիքային և կոմպոզիտորական մրցույթում հաղթած ուսանողների անունները: 

 

Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 14-ին, տեղի կունենան մրցույթի փակման և գրական մրցույթին մասնակցած  ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունները:

 
ԵՊՀ ուսանողուհու կատարումը՝ նվիրված ԵՊՀ 100- ամյակին:

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: