25.05.2018 | 
Մշակույթ
ԲԵՄՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ
ԲԵՄՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթի եզրափակիչ փուլը:

ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ին նվիրված երգի մրցույթ:

 

Առաջին փուլում մրցույթին մասնակցելու բազմաթիվ հայտեր են ընդունվել, որոնցից ընտրվել են լավագույն 6 երգեր, որոնք այսօր ներկայացվեցին ժյուրիի և հանդիսատեսի դատին:

 

Մրցույթի  ժյուրիի կազմում են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի, ինչպես նաև  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը և ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

 

Մրցույթի եզրափակիչ փուլում հնչեցին Էդմոնդ Մակարյանի «Մայր համալսարան», Տիգրան Գրիգորյանի «Ւմ ու քո համալսարան», «Երևանի պետական համալսարան», Արեգնազ Մարտիրոսյանի «Ես երգում եմ», Գայանե Թադևոսյանի «Հոգուս օրրան համալսարան» և Աննա Զաքարյանի «Նվիրվում է Մայր բուհին» երգերը:

 

Ժյուրիի որոշմամբ՝ ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Գայանե Թադևոսյանը, երկրորդ տեղը՝ Աննա Զաքարյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Էդմոնդ Մակարյանը:

 

Ի դեպ, եզրափակիչ փուլում Էդմոնդ Մակարյանի հեղինակած երգը կատարեց հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը:

 

 

Էդմոնդ Մակարյանն իր խոսքում նշեց, որ չնայած ինքը չի ավարտել ԵՊՀ-ն, բայց ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար այն կարևոր արժեք է:

 

Կարինե Դավթյանն էլ բոլոր մասնակիցներին տեղեկացրեց, որ հաղթողների և խրախուսական պարգևների արժանացած մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում:

 

Այլ նորություններ
«ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հյուրերն էին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը և Համազգային թատրոնի դերասաններ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոն, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին: