15.03.2017 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ՈՒ ՍԵՐ
 ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է ՈՒ ՍԵՐ
Մարտի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում թևածում էր տոնական, գարնանային տրամադրությունը:

Գարնան տոների և կանանց միամսյակի առիթով հետաքրքիր միջոցառում կազմակերպելու գաղափարը ԵՊՀ մշակույթի կենտրոնինն էր, որն արդեն երկու տարի է, ինչ իրականացնում է այն: Այս տարի միջոցառումը կրում էր «Գարուն, սեր…» խորագիրը:

Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին Մշակույթի կենտրոնի բոլոր խմբերը՝ պարային համույթը, երգչախումը, նվագախումբը, «Համալսարանական» թատրոն-ստուդիան, Գիթբենդը, Էթնո բենդը:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշում է, որ միջոցառումը հիանալի առիթ է միմյանց հետաքրքիր ձևով շնորհավորելու, գարնան գալուստը նշելու, բոլորին գարուն, սեր, բեղուն ստեղծագործական աշխատանք, զարթոնք և գեղեցկություն մաղթելու համար:

«Միջոցառումը գարնան զարթոնքի գաղափարն ունի. մարդիկ արթնանում են ձմեռային թմբիրից, ինչպես արթնանում է ողջ բնությունը: Սկսվում է մի ուրիշ, ավելի գունագեղ և հետաքրքիր կյանք: Այն ստիպում է մարդկանց ավելի շատ ստեղծագործել, մտածել, նոր գործեր իրականացնել, նորովի ապրել»,- ասաց Կարինե Դավթյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպանը, մի շարք համալսարանականներ, ուսանողներ և հյուրեր:

 



Ցերեկույթի ընթացքում Մշակույթի կենտրոնի սաները ասմունքեցին, ներկայացան թատերականացված պարային և երաժշտական կատարումներով: 

«Այն բոլոր գույները, ծաղիկները, որ տեսնում ենք մեր շուրջը, ոգևորում և ոգեշնչում են մեզ: Ընթացիկ քննությունների ծանրաբեռնված շրջանից առաջ նման տոնական միջոցառումը հրաշալի զգացում է հաղորդում: Բոլորս լիցքավորվում ենք սիրով և գարնանային տրամադրությամբ: Զգում ենք, որ իրոք գարուն է եկել»,- նշեց Մշակույթի կենտրոնի սան Մանանա Հովհաննիսյանը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։