13.12.2016 | 
Քաղաքականություն
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԵՆ
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԵՆ
Հայաստանյան կրթական համակարգի ներկայացուցիչները հավաքվել են՝ քննարկելու ոլորտում բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները:

2015 թ.-ին սկիզբ առած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագրի հերթական միջոցառումը մեկնարկեց այսօր: Ծրագրի իրականացման 2-րդ տարվա ավարտին կազմակերպված համաժողովի նպատակն է միավորել կրթության ոլորտի մասնագետներին և որոշում կայացնողներին, որոնք ներկայացնում են Հայաստանի ու ամբողջ աշխարհի բարձրագույն կրթության ոլորտը: Նրանք հանգամանալից կդիտարկեն ձեռք բերված արդյունքները և կառանձնացնեն այն ոլորտները, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ շրջանում:

 

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայաստանյան բուհերի, այլև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքերից հետո ամբիոնը տրամադրվեց ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանին՝ ներկայացնելու ՀՀ բարձրագույն կրթության վերաբերյալ օրենսդրությունը և առաջիկա տարիների ռազմավարությունը: Նա մանրամասն խոսեց «ՀՀ բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի, դրանում կատարված փոփոխությունների ու հետագա անելիքների մասին:

  

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի նպատակն է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքություն ապահովելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու համար մշակել ինստիտուցիոնալ համակարգ, բարելավել օրենսդրական դաշտը, ինչպես նաև մշակել գործիքակազմեր` խթանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկությունը և հաշվետվողականությունըԴրա խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանն ու ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

 

Այսօր և վաղը կրթության ոլորտին վերաբերող հարցերը քննարկվելու են 4 նիստերում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը՝ իրավական համատեքստ, քաղաքականություն, գործելակերպ, գործիքակազմի ներկայացում, իրականացում և հետագա քայլեր: Նշենք, որ քննարկումներից մեկի մոդերացիան էլ իրականացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:  

 

Ներկաները հնարավորություն ունեին ձեռք բերելու նաև գործնական նյութեր, ինչպիսիք են էթիկայի տիպային կանոնագրքերը բուհերի տարբեր դերակատարների համար և բուհերի տարբեր ոլորտներում թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման գործիքակազմեր: Դրանք ևս մշակվել են ծրագրի շրջանակներում:

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ ԹՅԱՆՋԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: