17.11.2017 | 
Ուսանողական
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ուսանողների միջազգային օրը Մայր բուհում ամփոփվեց երգչուհի Սոնա Ռուբենյանի և հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի համերգային ծրագրով:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ԵՊՀ-ում մեծ ոգևորությամբ նշվեց Ուսանողների միջազգային օրը: Դեռևս առավոտյան Մայր բուհում իրականացվեց «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» կամ «Ուսանողական ռեկտորատ» ծրագիրը, որի ժամանակ մի խումբ ուսանողներ զբաղեցրել էին ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետի դեկանների և վարչության պետերի դերերը:



Իսկ արդեն երեկոյան ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր տոնական համերգ, որի ընթացքում Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանն արդեն ճանաչված և սիրված երգերով ապահովեցին ուսանողների տոնական ու բարձր տրամադրությունը:

Միջոցառման սկզբում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, շնորհավորելով բոլոր ուսանողներին, նշեց որ ուսանողական տարիներն անփոխարինելի են. «Սա լավագույն ժամանակաշրջանն է զարգանալու, ձևավորելու քաղաքացիական գիտակցություն և հասարակության մեջ գտնելու ձեր արժանի տեղը»:




Գևորգ Արշակյանն էլ, ով այսօր ժամանակավորապես ստանձնել էր ԵՊՀ ռեկտորի պարտականությունները, ասաց, որ այսօր ամենակարևոր տոներից մեկն է. «Ուսանող լինելը պարտականություն է, ուսանողը կոչում է, որն իրենից ենթադրում է խիզախություն, պատասխանատվություն և, ինչու չէ, արկածախնդրություն: Ուսանողական տարիներից քաղե՛ք առավելագույնը»:

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
ԱՎԱՐՏՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլը: