28.08.2017 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺՊԻՏ ՊԱՐԳԵՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺՊԻՏ ՊԱՐԳԵՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ԵՊՀ ուսանողական խորհուրդը կրկին Տավուշի մարզում էր։

Այս անգամ նպատակակետը Բերդ քաղաքի մշակույթի տունն էր, որտեղ ուսխորհրդականները հանդիպեցին ՀՕՖ-ի «Աղքատության կանխարգելումը Տավուշի մարզում» ծրագրի շահառու սահմանամերձ բնակավայրերի աղքատ ընտանիքների երեխաների հետ։

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Բանավեճի ակումբի կողմից կազմակերպված համատեղ այցը 2013 թ.-ից մեկնարկած և արդեն ամենամյա դարձած «Օգնիր երազել» սոցիալական ծրագրի շրջանակում երրորդն էր։

 

«Մեր այցի նպատակը բարոյական աջակցություն ցույց տալն է։ Մենք այն վեր ենք դասում նյութական աջակցությունից և մեր այցով ցույց տալիս, որ համալսարանի ուսանողները միշտ կանգնած են իրենց կրտսեր ընկերների կողքին»,- նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ և Բանավեճի ակումբի ղեկավար Նվեր Կիրակոսյանը։

 

 

ՈՒԽ անդամները, երեխաների հետ կազմելով թիմեր, ինտելեկտուալ ու սպորտային խաղերի միջոցով փորձեցին իրենց ուժերը։ Միջոցառման ամբողջ ընթացքում երեխաների դեմքից չէր պակասում մանկական անկեղծ ժպիտը, ինչն էլ, ուսխորհրդականների խոսքերով, իրենց այցի մեծագույն ձեռքբերումն էր։ Հրաժեշտից առաջ համալսարանականները, փոքրիկների հետ լուսանկարվելով և պարելով, ամփոփեցին օրը` նորից հանդիպելու ակնկալիքով։

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…