22.06.2019 | 
Ուսանողական
«ԴՈՒՔ ՄՏՆՈՒՄ ԵՔ ԼՐԱՏՎԱԴԱՇՏ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՆԵՐՈՎ». ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԴՈՒՔ ՄՏՆՈՒՄ ԵՔ ԼՐԱՏՎԱԴԱՇՏ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՆԵՐՈՎ». ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2018-2019 թթ. կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց մեծ հաջողություններ:



«Դուք մտնում եք լրատվադաշտ ՝մասնագիտական բարձր որակներով և առաջին շարքերում լինելու պատրաստակամությամբ։ Դուք մտնում եք լրատվադաշտ՝ միանալու մեր լուսավոր շրջանավարտներին, որոնք նվիրումով պահում են ճշգրիտ լրագրության սահմանները, հաշտ են իրենց մարդկային և մասնագիտական խղճի ու բարոյականության հետ»,-ասաց ֆակուլտետի դեկանը։



Ֆակուլտետի ուսանողներին շնորհավորեց նաև Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, այնուհետև դեկանի հետ հանդիսավոր հանձնեց շրջանավարտների դիպլոմները։



Շրջանավարտները մեզ հետ զրույցում ասացին, որ ֆակուլտետում ամեն կերպ օգնել և աջակցել են իրենց ուսումնառության տարիների ընթացքում, դասախոսներն էլ անփոխարինելի դեր ու անգնահատելի ներդրում են ունեցել իրենցից յուրաքանչյուրի կյանքում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: