19.06.2019 | 
Ուսանողական
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՔ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ՝ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ». ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՔ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ՝ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ». ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը:

 

Ողջունելով և շնորհավորելով իրավագետներին՝ Գագիկ Ղազինյանը նշեց, որ հաճելի է տեսնել արդեն մասնագիտացում ստացած շրջանավարտների նմանօրինակ պատրաստակամությունն ու համախմբվածությունը: 

 

«Այս 4 տարիները ձեր կյանքի լավագույն տարիներն են եղել: Անկախ նրանից, թե որքան դժվարությունների, խոչընդոտների, դժգոհությունների եք բախվել, միևնույն է, վստահ եղեք, որ այդ թվացյալ դժվարությունները նպաստել են ձեր մասնագիտությանն ավելի պատրաստակամ ու լրջագույնս վերաբերելուն»:

Գ. Ղազինյանը նշեց նաև, որ ֆակուլտետում ստացած հիմնական կրթությունը լավ հիմք է թե՛ գործնական, թե՛ հետազոտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև ոլորտում լավ մասնագետ դառնալու համար:

 

Դեկանը հույս հայտնեց, որ իրավագետներից շատերը կշարունակեն ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, իսկ նրանց, ովքեր այլևս չեն շարունակելու կրթությունը, խորհուրդ տվեց կապը պահել ԵՊՀ-ի հետ: 

 

Մաղթելով շրջանավարտներին անձնական և գործնական հաջողություններ՝ Գագիկ Ղազինյանն ասաց. «Իրավաբանը կամ լավն է լինում, կամ չի լինում ընդհանրապես: Միջակ իրավաբանը չարիք է բոլորի համար, ուստի ձգտեք լինել լավագույնը, քանի  որ դուք ներկայացնելու եք ոչ միայն ձեր ընտանիքը, այլև Մայր բուհն ու Իրավագիտության ֆակուլտետը»:

 

Շնորհավորելով իրավագետներին՝ Արթուր Վաղարշյանն էլ կոչ արեց անընդհատ սովորել, կատարելագործվել և, որ ամենակարևորն է, բարձր պահել իրավաբանի բարոյաիրավական կերպարը. «Դուք պետք է պահպանեք իրավաբանի բարոյաիրավական կերպարը՝ չվերածվելով քաղաքական կցորդի»:

 

Հարություն Խաչիկյանը, շնորհավորելով բակալավրիատն ավարտած շրջանավարտներին, վստահեցրեց, որ շրջանավարտների հիմնական մասը շարունակելու է ուսումնառությունը:

 

Ելույթներին անմիջապես հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

Տեսանյութը ՝ ստորև:




Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի: