21.06.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հունիսի 18-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով:

Այցելության ընթացքում ապագա իրավաբանները հետևել են ԱԺ նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային, այցելել թանգարան:

 

ԱԺ-ում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանն ուսանողների հետ անցկացրել է բաց դաս, որն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: 

 

 

Տարոն Սիմոնյանն ուսանողներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին: Նա պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:

 

Կազմակերպիչների հավաստմամբ, այցն ունեցել է ճանաչողական բնույթ և նպաստել ուսանողների հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիք-գործնական աշխատանք կապի առավել հստակ պատկերացմանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՀԱՅՏՆԻ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 10-ից:
ՌԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էր Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն: