27.02.2018 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Երիտասարդ միջազգայնագետների ակումբ»-ի նախաձեռնությամբ այսօր ֆակուլտետի շուրջ 300 ուսանողներ դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի հետ 1988 թ.-ի սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

Ներկաները ծաղկեպսակ դրեցին Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ղազարյանը:

 

Ա. Ղազարյանն իր ելույթում նշեց. «Ադրբեջանի իշխանությունները, ի պատասխան արցախահայության արդարացի պահանջի, որդեգրեցին հարցի լուծման թուրքական ուղին և Սումգայիթում կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդերը: Անցել է շուրջ 30 տարի, սակայն ջարդերի կազմակերպիչներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Այն պետությունները, որոնք խախտում են միջազգային օրենքը և ոտնահարում են ազգերի ինքնորոշման իրավունքը, ավելին՝ իրագործում են ցեղասպանիչ գործողություններ, այդ հանցանքի համար վաղ թե ուշ դատապարտվելու են, իսկ Ադրբեջանի համար այդ օրը անպայման գալու է»:

 

Այնուհետև ուսանողներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան:

Այլ նորություններ
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի ներկայացրած «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին: