18.05.2015 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մայիսի 16-ին` ԵՊՀ 96-ամյակի օրը, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում համալսարանականները դիտեցին «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը:

Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ և Պերճ Զեյթունցյանի համանուն գործի վրա հիմնված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայր բուհի ուսանողները ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար մասնակցում են տարբեր ֆիլմերի ու ներկայացումների պրեմիերաներին, ինչպես նաև դրանց քննարկումներին, ուստի «Փարիզյան դատավճիռ»-ը ևս բացառություն չէր:

 

Պիեսի հիմքում արձակագիր և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» գիրքն է` 1981 թ.-ին փարիզյան դատարանում չորս հայ երիտասարդների դատավարության փաստացի նկարագրությամբ: Հիշեցնենք, որ այս դատը ժամանակին համարվում էր ամենաաղմկահարույցներից մեկը, որտեղ շարունակվեց Ցեղասպանության թեման, մեկ անգամ ևս աշխարհին ներկայացվեցին 1915-ի ողբերգական դեպքերը: Դատի ժամանակ հնչեց պաշտպանի խոսքը, որը մարտահրավեր էր ժխտողականությանն ու ժամանակակից Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը: 

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: