14.06.2019 | 
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնին մասնակցել են ՀՀ 12  բուհերի 150 մասնակիցներ, որոնցից 75-ը հավաստագրեր են ստացել մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում, 27 հաղթողները ստացել են մրցանակներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնելու համար, 7 մասնակիցներ ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ 3-ը՝ հատուկ մրցանակ:

 

Մրցույթի վերջին օրը՝ հունիսի 14-ին, անցկացվեց փառատոնի գրական և ստեղծագործական մրցույթը:

 

Միջոցառման ընթացքում գրող և արձակագիր Դավիթ Սամվելյանը վարպետության դաս անցկացրեց, որից հետո գրական մրցույթին մասնակցած մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

Միջոցառման ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ ժամանակակից գրականության առջև ծառացած խնդիրներին, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

 

Ստորև կարող եք դիտել քննարկումը:

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: