15.07.2016 | 
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵՐԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵՐԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը:

Ամառային դպրոցի մեկնարկից տասն օր անց ամփոփվեցին դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Լրագրողների վերապատրաստում» և «Ազգային երգի ու պարի վարպետություն» դասընթացները:

 

Փակման արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ամառային դպրոցի մասնակիցները, կազմակերպիչները, դասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլ համալսարանականներ:

 



«Այսօր մենք ամառային դպրոցի մասնակիցների մի մասին հրաժեշտ ենք տալիս: Նրանք կգնան նոր գիտելիքներով, նոր փորձով և նոր ոգևորությամբ: Հավատացած ենք, որ Սփյուռքում բոլոր մասնակիցները հայկականը պահելու ու պահպանելու համար կանեն հնարավոր ամեն բան և այն կփոխանցեն հաջորդ սերունդներին»,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Ամփոփվող դասընթացների բոլոր մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր, իսկ այն մասնակիցները, որոնք ամառային դպրոցի շրջանակում ցուցաբերել են ակտիվություն և բարձր առաջադիմություն, ստացան նաև շնորհակալագրեր: Պարգևատրվեցին ամառային դպրոցի կայացմանը նպաստած բոլոր կամավորները:




«Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ինչպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, այնպես էլ ամառային դպրոցի մասնակիցները:

 

Նշենք, որ տասն օրերի ընթացքում մասնակիցները ոչ միայն ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ, այլև այցելել են Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր, հանդիպել պետական, մշակութային ու հասարակական գործիչների հետ:

 

Տեղեկացնենք նաև, որ ամառային դպրոցի «Հայոց լեզվի արագացված ուսուցում» և «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացները դեռևս շարունակվում են:

 

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։