24.09.2019 | 
Գիտություն
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՆԻ-ՍԻՄՊՈԶԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 60-ԱՄՅԱԿԻՆ
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՆԻ-ՍԻՄՊՈԶԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 60-ԱՄՅԱԿԻՆ
Ֆիզիկայի ֆակուլտետում այսօր մեկնարկել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված երկօրյա մինի-սիմպոզիում՝ «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով:

Սիմպոզիումը նվիրված է Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին: Երկօրյա մինի-սիմպոզիումի երկրորդ օրը զեկուցմամբ հանդես է գալու Յուրի Օգանեսյանը:

Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, հրավիրյալ հյուրեր:

Մինի-սիմպոզիումին բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ:

Նա խոսեց Ֆիզիկայի ֆակուլտետի ստեղծման, ձեռքբերումների, ֆակուլտետի գիտական ներուժի մասին, ներկայացրեց ֆակուլտետի բոլոր դեկաններին, անդրադարձավ նաև առկա խնդիրներին, դրանց լուծումների հնարավոր ուղիներին և արդեն կատարված քայլերին:

«Ֆիզիկայի ֆակուլտետը 60 տարվա ընթացքում բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այն ունի միջազգային բարձր վարկանիշ և հայտնի է միջազգային ճանաչում ունեցող գիտնականներով, հասարակական-քաղաքական գործիչներով: Ֆակուլտետում ստեղծվել, ապա նրա կազմից դուրս են եկել մի շարք գիտական կենտրոններ, լաբորատորիաներ ու ինստիտուտներ»,- հավելեց Ռ. Հակոբյանը:

Մինի-սիմպոզիումի առաջին օրը զեկուցումներով հանդես եկան գիտնականներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից (Արտյոմ Պետրոսյան, Արայիկ Սեդրակյան, Հրաչիկ Ասատրյան, Հայկ Սարգսյան, Վառվառա Սոսեդովա):

Հասմիկ Ասլանյան

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: