03.11.2014 | 
Մշակույթ
«ԱՔՍՈՐՎԱԾՆԵՐԸ» ՊԻԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
«ԱՔՍՈՐՎԱԾՆԵՐԸ» ՊԻԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Հոկտեմբերի 31-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Աքսորվածները» երազ-պիեսի անգլերեն լեզվով բեմադրված ընթերցանությունը:

Դրամատուրգ Ջոյս վան Դայկի «Աքսորվածները» պիեսը ստեղծված է իրական դեպքերի հիման վրա: Ավելին` այն Ջոյսի տատի պատմությունն է, որը ևս ցեղասպանությունից տուժածներից մեկն է եղել: Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 2012 թվականին Բոստոնում, իսկ Հայաստանում առաջին անգամ «ABC connexion» (Մշակութային ճանաչողական միջոցառումներ և կիրառական տուրեր) ընկերության կողմից դրա բեմադրված ընթերցանության տարբերակն իրականացվեց ԵՊՀ-ում, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ ու համալսարանականներ:

 

«Աքսորվածները» պիեսը թեև անգլերենով մատուցման ձևը պահպանել էր, սակայն կրել էր մի շարք փոփոխություններ, որոնք մի կողմից պայմանավորված էին լրացուցիչ ատրիբուտներով, մյուս կողմից` բեմադրման հագուստների գունային երանգավորումներով:

 

Պիեսը հիմնված է երկու կնոջ` Վիկտորյայի (ում իսկական անունը Էլմաս է) և Վարտերի իրական պատմությունների վրա: Նրանք եղեռնի ականատեսներից են ու իրենց 10 երեխաների հետ տեղահանվել են իրենց հայրենի Մեզիրե քաղաքից ու հրաշքով հայտնվել ԱՄՆ-ում: Այդ կանայք կորցրել էին իրենց ամուսիններին, իսկ տեղահանման ընթացքում կորցրին նաև բոլոր երեխաներին: Պատմությունն այդքանով չի ավարտվում. 1920-ական թվականներին նրանք ամուսնանում ու կրկին երեխաներ են ունենում:

 

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների մասնակցությամբ երկու շաբաթ տևած փորձերի արդյունքում Մշակույթի կենտրոնի տնօրենը երազ-պիեսը դարձրել էր բեմադրված ընթերցանություն, որն էլ անմիջականորեն կապվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ. «Նայելով իրական պիեսը` միտք առաջացավ այն ներկայացնել բեմադրված ընթերցանության միջոցով: «Աքսորվածները» պիեսի հայկական տարբերակում մենք օգտագործել էինք հայկական կարպետներ: Բացի այդ` նկարչուհի Աննա Հարությունյանի կողմից արվել էր նաև նկարչական ձևավորումներ»,- նշեց Կարինե Դավթյանն ու հավելեց, որ պիեսի հայերենով բեմադրությունը կիրականացվի գալիք տարում:

 

Տեղեկացնենք, որ բեմադրված ընթերցանությանն աջակցել էին նաև «Թուֆենկյան» կենտրոնը, «Մարաշլյան» ռետրո ֆոտո-ստուդիան, «Վան» անսամբլն ու «Տերյան» մշակութային կենտրոնը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։