20.09.2016 | 
Մշակույթ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր մեկնարկեց Երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Սեպտեմբերի 20-25-ը անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ԵՊՀ ռեկտորատի և մշակույթի կենտրոնի կողմից և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ նաև դասախոսություններ:

 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ խորագիրը պատահական չէ ընտրված. «Կարծում եմ, որ անկախության սերունդն իր ձայնն արդեն բարձրացրել է և իր խոսքը պետք է ասի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ մշակութային կյանքում»:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ողջույնի խոսքում մեծապես կարևորեց այս գաղափարը՝ նշելով, որ այն երիտասարդ ստեղծագործողների նախաձեռնությունները խթանող և գնահատող միտում ունի. «Ես հույս ունեմ, որ այս միջոցառումն արդեն ավանդական կդառնա, և նույնիսկ Մայր բուհի 100-ամյակին այն միջազգային ուսանողական մշակութային փառատոնի ձևաչափ կստանա»:

 

 

Միջոցառմանը, բացի համալսարանականներից, ներկա էին նաև մշակութային գործիչներ, երաժիշտներ և արվեստասերներ: Բացման հանդիսավոր արարողության գեղարվեստական մասն էլ ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի նոր ձևավորված նվագախումբը՝ Արմեն Այվազյանի ղեկավարությամբ:

 

Տեղեկացնենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվելու է երեք ուղղություններով՝

  • կոմպոզիտորական մրցույթ,
  • գրական մրցույթ,
  • կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ:

 

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: