03.06.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:

Մեզ հետ զրույցում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհրդի քարտուղար Դավիթ Հայրապետյանն ասաց, որ նմանօրինակ խորհուրդ Հայաստանում երկար ժամանակ չկար, բայց կար դրա պահանջարկը. «Շատ ասպիրանտներ շուտով պետք է պաշտպանեն իրենց թեկնածուական աշխատանքները, իսկ դրանք կազմակերպելու համար Երևանի պետական համալսարանը դիմել է ԲՈԿ և ստացել թույլտվություն։ Հոգեբանության մասնագիտական խորհուրդը կարելի է ասել միջբուհական է»:

 

Դոցենտը պարզաբանեց՝ նշելով, որ ձևավորված խորհրդը կազմված է 8 անդամից, որոնք ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ են, իսկ խորհրդի նախագահն է  ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Սվետլանա Հարությունյանը:

 

ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհրդի քարտուղարի հավաստմամբ, թեկնածուական հայտերի ընդունումն արդեն սկսված է և կրելու է շարունակական բնույթ, իսկ պաշտպանություններն իրականացվելու են խորհրդի ստեղծման օրից առնվազն երկու ամիս անց:

 

 

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք արտակարգ դրության պայմաններում կազմակերպել առցանց պաշտպանություն, Դ. Հայրապետյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, քանի որ պաշտպանությունը ենթադրում է խորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկություն, իսկ ՀՀ-ում չկան նմանօրինակ քվեարկություն անցկացնելու համար նախատեսված առցանց գործիքներ: Հուսանք, որ մինչև սեպտեմբեր, այսինքն` մինչև պաշտպանությունների սկիզբը, իրավիճակը կփոխվի դեպի լավը, ամեն ինչ կանցկացվի բնականոն հունով»:

 

Նաև նշենք, որ Հոգեբանության մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Մասնագիտական խորհուրդների գործունեությանը կարող եք հետևել https://www.bok.am/councils կայքէջում։ 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։