«Քվանտ» վարժարանի հումանիտար և ֆիզիկամաթեմատիկական հոսքերի աշակերտների համար դասախոսություններով են հանդես եկել Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի դոցենտ Իշխան Հարությունյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնի դոցենտ Սմբատ Շահինյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը և Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը:
Է. Մինասյանն աշակերտներին ներկայացրել է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը` առանձնակի շեշտելով հաղթական ռազմական գործողությունները, Ի. Հարությունյանը, Ս. Շահինյանը, Ս. Սուվարյանն ու Մ. Մալխասյանը ներկայացրել են իրենց ֆակուլտետները, դրանց կառուցվածքն ու գործունեությունը, պատասխանել աշակերտների հարցերին ու հանդես եկել թեմատիկ դասախոսություններով:
ԵՊՀ դասախոսները շեշտել են, որ «Քվանտ» վարժարանից մի քանի տասնյակ դիմորդներ ընդունվել են իրենց ֆակուլտետներ, որոնցից մի քանիսն էլ նույնիսկ համալրել են պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը։
Ի դեպ, 2013-2019 թթ. Ի. Հարությունյանը, Ս. Շահինյանը, Ս. Սուվարյանը և Մ. Մալխասյանը համալսարանական ծրագրերով հատուկ դասընթացներ են վարել վարժարանում: