12.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Արցախի պետական համալսարանի հրավերով նոյեմբերի 4-8-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ:

Իրավագիտության ֆակուլտետի պատվիրակության կազմում ընդգրկված էին ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն ու Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Տիգրան Խաչիկյանը:

 

Այցի ընթացքում ֆակուլտետի դասախոսներն Արցախի պետական համալսարանում հանդես են եկել դասախոսություններով՝ ներկայացնելով պետության և իրավունքի տեսության, քրեական ու քրեադատավարական հիմնախնդիրները, քաղաքացիական և վարչական դատավարության արդի իրավակարգավորումները, ինչպես նաև եվրոպական և միջազգային իրավունքի զարգացման ժամանակակից միտումներին առնչվող հրատապ հիմնահարցերը, ներառյալ`դրանց վերաբերող իրավակիրառ պրակտիկայում առկա միտումները և հեռանկարները:

 

 

Ի դեպ, Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի կազմավորման տասնամյակի կապակցությամբ Գագիկ Ղազինյանն ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանին պատվոգիր է հանձնել:

 

 

Իրավագիտության ֆակուլտետի պատվիրակության այցի նպատակներից մեկն էլ նոյեմբերի 3-5-ն Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի անցկացումն էր, որի ընթացքում Գագիկ Ղազինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

 

 

Արցախի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների ցանկությամբ ու առաջարկով այցելության ընթացքում Արթուր Ղազինյանը հանդես է եկել Արցախյան հիմնահարցի կարգավորման իրավաքաղաքական ասպեկտներին վերաբերող զեկուցմամբ՝ ներկայացնելով նշված հիմնսախնդրի առնչությամբ առկա այժմեական իրավիճակը և նախանշելով հնարավոր հեռանկարների իրավական ու քաղաքական բաղադրիչները:

 

 

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։