16.03.2015 | 
Գիտություն
«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ…»
«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ…»
Համալսարանականների համար դասախոսություն կարդաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Աշոտ Հայրունին:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Հայկական հարցը և Գերմանիան» վերտառությամբ դասախոսություն, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվող առաջին հանդիպում էր «Հայկական հարցը և մեծ տերություններրը» դասախոսությունների շարքում:

 

Միջոցառման կազմակերպիչներն էին Պատմության և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունները: Նպատակը ուսանողներին խորագիտակ մասնագետի օգնությամբ Գերմանիայի՝ Առաջին աշխարհամարտի տարիներին վարած քաղաքական ուղեգծի ներկայացումն էր:

 

Պրոֆեսորը ոչ միայն ներկայացրեց պատմական որոշ դրվագներ և փաստագրական տվյալներ, այլև անդրադարձավ ներկա քաղաքական իրավիճակին՝ վերլուծելով և գնահատելով մեծ տերությունների, մասնավորապես Գերմանիայի՝ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքական դիրքորոշումը, ինչպես նաև խոսեց առաջիկայում ակնկալվող քայլերից:  

 

«Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընդհանուր համատեքստում շատ կարևոր է հատկապես Գերմանիայի հետ համակարգված և նպատակային աշխատանքների վարումը, քանի որ հենց այս դաշտում մենք ունենք զարգացումների նոր նախադրյալներ: Եվ չնայած Գերմանիայում հայկական համայնքը, ի տարբերություն թուրքականի, բավականին փոքր է, այնուամենայնիվ վերջին տասնամյակում լուրջ տեղաշարժներ են եղել: Դրա վառ ապացույցն է Մեծ եղեռնին նվիրված բազմաթիվ միջոցառումները, որոնց մի մասը, ի դեպ, կազմակերպվում է գերմանացիների կողմից»,- նշեց բանախոսը:

 

Աշոտ Հայրունին հավելեց, որ գերմանական փաստագրական աղբյուրները շատ կարևոր են, քանի որ Թուրքիան Առաջին աշխարհամարտի տարիներին իր առաջին և հիմնական դաշնակցին չի կարող մեղադրել կողմնապահության և հայկական կողմի շահերը պաշտպանելու մեջ:

 

Դասախոսությանը մասնակցում էին ոչ միայն նախաձեռնող, այլև մյուս ֆակուլտետների ուսանողներ և ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: