10.06.2019 | 
Մշակույթ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ». ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ». ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր մեկնարկեց Երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դասախոսություններ:

 

Ավանդական դարձած մրցույթն այս տարի տարբերվում է իր ձևաչափով, քանի որ մասնակցում են ոչ միայն համալսարանականները, այլև ՀՀ 12 բուհեր, այդ թվում՝ Արցախի ու Վանաձորի պետական համալսարանները:



Միջոցառման բացմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը, «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր  նկարիչ Աշոտ Համբարձումյանը, մշակութային գործիչներ, երաժիշտներ և արվեստասերներ:

 

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, իսկ գեղարվեստական մասն ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի նվագախումբը:

 

Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ ավանդական դարձած այս միջոցառումն էլ ավելի կընդլայնի իր սահմանները:

Նշենք նաև, որ «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի առաջին փուլի մասնակիցներն ընտրվել են գաղտնի՝ էլեկտրոնային տարբերակով ուղարկված նյութերի հիման վրա:

 

Ըստ այդմ՝ 150 մասնակիցներից ընտրվել են 75-ը հետևյալ երեք ուղղություններով՝ կոմպոզիտորական, գրական, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի:

 

Մրցույթի առաջին օրը մեկնարկեց ուսանողների՝ լուսանկարչական աշխատանքների և կերպարվեստի նմուշների ցուցադրությամբ :

 

Ընդ որում՝ երկու ուղղություններում էլ թեմայի ընտրությունն ազատ էր:

Անդրադառնալով մրցույթ-փառատոնում լուսանկարիչների ստվար մասնակցությանը՝ լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը նշեց, որ լուսանկարչությունը ևս հոգու կանչ է, ուստի ցանկալի կլինի, որ մրցույթում ավելի շատ մասնակիցներ ընդգրկված լինեն:

 

Առաջին փուլն ավարտվեց կերպարվեստի և լուսանկարչության 

մրցույթի մասնակիցների հավաստագրերի հանձնմամբ, ինչպես նաև ժյուրիի որոշմամբ հայտարարվեցին վերոնշյալ երկու ասպարեզներում հաղթած ուսանողների անունները:



Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: