27.03.2018 | 
Մշակույթ
ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում և Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ֆլեշմոբ:

Միջոցառման  նախաձեռնողը ԵՊՀ մշակույթի կենտրոնն էր: «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները ներկայացնում էին համաշխարհային թատերական ներկայացումներից հայտնի դրվագներ: Այնուհետև տեղի ունեցան մշակութային այցելություններ Գրականության և արվեստի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն:

 

1961 թվականին տեղի ունեցած 9-րդ կոնգրեսի ժամանակ  Թատրոնի միջազգային ինստիտուտը (International Theatre Institute, ITI)   հաստատել է Թատրոնի միջազգային օրը տոնելու գաղափարը:

 

Մարտի 27-ը կարևոր օր դարձավ թե՛ Թատրոնի միջազգային ինստիտուտի, թե՛ թատերական համայնքների համար: Թատրոնի օրը նշելն ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդման, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների համագործակցության ընդլայնման լավ առիթ է:

 

Ի դեպ, Թատրոնի համաշխարհային օրվան նվիրված առաջին ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն: 

 

Այլ նորություններ
«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ  ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՄ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄԸ, ԱՊԱ ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՄ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:
«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ՄՈՏ ՈՒ ՀԵՏՍ  ԾԱՂԻԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ՝ ՀԱՅ ԵՐԳԻ «ՀԱՅՐԻԿ», ՎԱՐՊԵՏ ՈՒ ՆՎԻՐՅԱԼ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ազգագրագետ, բանահավաք, ազգային մշակույթի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի 114-ամյակին նվիրված միջոցառում: