14.02.2019 | 
Հասարակություն
«ՑԱՏԿԵԼՈՎ ԿՐԱԿԻ ՎՐԱՅՈՎ՝ ՄԵՆՔ ՈՏՆԱԿՈԽ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱՅՆ՝ ՓԱՍՏԵԼՈՎ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՈՒՄ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
«ՑԱՏԿԵԼՈՎ ԿՐԱԿԻ ՎՐԱՅՈՎ՝ ՄԵՆՔ ՈՏՆԱԿՈԽ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱՅՆ՝ ՓԱՍՏԵԼՈՎ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՈՒՄ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Ամեն տարի՝ փետրվարի 14-ին, Սուրբ ծննդից քառասուն օր հետո, Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Ավանդական դարձած այս տոնակատարությունից անմասն չեն մնում նաև ԵՊՀ ուսանողները:

Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն:

 

Աստվածաբանության, Հայ բանասիրության, Պատմության, Տնտեսագիտության և կառավարման, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների ուսանողներն ավանդաբար տոնում են Տեառնընդառաջը:


 

ԵՊՀ 8-րդ մասնաշենքի բակում վառում են տոնի խորհրդանիշ կրակը, այնուհետև, ձեռք ձեռքի տված, ցատկում կրակի վրայով, որին հաջորդում է ավանդական երգն ու պարը:


 

Մինչև բովանդակային մասի կատարումը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ  մայր եկեղեցու հոգևորական Տեր Մադաթյա քահանա Գասպարյանը, ուսանողների հետ կարդաց Տերունական աղոթքը, ներկայացրեց տոնի խորհուրդը. «Ցատկելով կրակի վրայով՝ մենք ոտնակոխ ենք անում կրակը՝ փաստելով, որ յուրաքանչյուր քրիստոնյա պաշտում է ճշմարիտ Աստծուն՝ տիեզերքն ու երկիրն արարողին»:



Տոնակատարության կազմակերպիչներից Սուսաննա Համբարձումյանը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է: Վերջինս նշեց, որ սա երիտասարդների տոնն է, ու ամեն տարի ինքը ոգևորությամբ է նշում այն:

Միջոցառման ավարտին ուսանողները թռան կրակի վրայով, իսկ կազմակերպիչները տոնը խորհրդանշող ուտելիքներով (հալվա, գաթա, աղանձ, գինի) հյուրասիրեցին ներկաներին:

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
«K2-18 B» ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿԸ, ՈՐԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ԿԱՐՈՂ Է ԲՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ
Աստղագետները 2015 թ. առաջին անգամ ջուր են հայտնաբերել «K2-18 b» էկզոմոլորակի մթնոլորտում, որը պտտվում է կարմիր գաճաճ աստղի շուրջ և վերջինից «բնակելի» տարածության վրա է գտնվում, ինչը մեծացնում է մոլորակի վրա կյանքի առկայության հավանականությունը:
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին: