24.01.2020 | 
Հասարակություն
ՀԱՅՏՆԻ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՅՏՆԻ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 10-ից:

Հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի դասերը սկսվելու են մարտի 9-ին և ավարտվելու են մայիսի 30-ին: Այս կիսամյակում առկա ուսուցման ստուգարքների ընդունումը ոչ ավարտական կուրսերի համար կազմակերպվելու է հունիսի 1-5-ը, իսկ հեռակա ուսուցման ոչ ավարտական կուրսերի համար՝ մայիսի 25-30-ը:

 

Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ավարտական կուրսերի համար ստուգարքների ընդունումը կազմակերպվելու է մարտի 30-ից ապրիլի 3-ը, իսկ հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի համար՝ ապրիլի 13-18-ը:

 

Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ոչ ավարտական կուրսերի համար քննաշրջանն այս կիսամյակում անցկացվելու է հունիսի 8-26-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի ոչ ավարտական կուրսերի համար՝ հունիսի 1-27-ը:

 

Առկա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի համար քննաշրջանը կազմակերպվելու է ապրիլի 6-11-ը, իսկ հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի համար՝ ապրիլի 20-25-ը:

 

Ըստ 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ժամանակացույցի՝ առկա ուսուցման բակալավրիատի ոչ ավարտական կուրսի համար պարտքերի մարման առաջին լուծարքային շրջանը սահմանվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջանը՝ սեպտեմբերի 14-22-ը:

 

Առկա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի համար պարտքերի մարման առաջին լուծարքային շրջան է սահմանվել ապրիլի 14-17-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջանը՝ ապրիլի 20-23-ը: Հեռակա ուսուցման պարտքերի մարման համար առաջին լուծարքային շրջան է սահմանվել ապրիլի 28-ից մայիսի 2-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջան՝ մայիսի 6-11-ը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։