Նա այն ինն ուսանողներից մեկն է, ովքեր հաղթող ճանաչվեցին այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված նկարչության մրցույթի արդյունքում:
Այն կրում էր «Երազ իմ երկիր հայրենի» խորագիրը, եւ ուսանողները մրցում էին երեք անվանակարգերով` լուսանկարչություն, գեղանկարչություն եւ գրաֆիտի: Անահիտը գրաֆիտի մրցույթի առաջին տեղը գրաված մասնակիցն էր:
Միջոցառումն արդեն մեկամյա ավանդույթ ունի: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքերով անցյալ տարի այն նվիրված էր Հայաստանի անկախության տոնին, իսկ այս անգամ` հայրենիքին:
Ժյուրիի նախագահ` Երիտասարդ նկարիչների միության նախագահ Աննա Հարությունյանի խոսքերով` քիչ մասնակիցներ ունենալու պատճառով նոր մտքեր դժվար էր գտնել : Իսկ աշխատանքներ նարկայացրած ուսանողները պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն նկարների որակը բարձրացնելու վրա:
«Դրա համար մենք լուսանկարչության անվանակարգում առաջին մրցանակ չենք տվել, որպեսզի նրանք հաջորդ տարի ավելի լավ աշխատեն»,- ավելացրեց լուսանկարիչների գործերը գնահատող Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչական ամբիոնի դոցենտ Սահակ Տրոյանը:
Անցյալ տարի գրաֆիտի իրականացնելու համար ընտրվել էր ԵՊՀ բանասիրության նոր մասնաշենքի մոտ: Այս տարի «նկարչական կտավ» է ծառայելու Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետին հարող անցումը:
Կ. Դավթյանի խոսքերով` այս միջոցառումը նախատեսվում է իրականացնել 10 օրից:
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։