27.02.2018 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ ՄԱՐԶԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ ՄԱՐԶԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը:

 

Ուսանողներին ներկայացվեց «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է ԵՊՀ սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի մարզաբնակ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը ԵՊՀ մագիստրատուրայում և ունեն բարձր առաջադիմություն:

 

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում բոլոր թեկնածուները կմասնակցեն համապատասխան մասնագիտական դասընթացների, որոնց ավարտին կներկայացնեն համայնքային զարգացման ծրագրեր: Ներկայացված ծրագրերի արդյունքում էլ կընտրվեն մագիստրատուրայի 2 տարվա ուսման վճարի փոխհատուցում ստացող մասնակիցները:

 

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար փետրվարի 2-ին ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.ysu.am/careercenter/hy/1418661221:

Այլ նորություններ
ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ՍՆՈՒՑՎՈՒՄ»
Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2018-2019 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից: