13.10.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ ԷՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում հյուրընկալվել էր կոմպոզիտոր Վահան Արծրունին:

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի  հանձնաժողովի կողմից: Ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

 

«Մայրաքաղաքի օրվան ընդառաջ ուզում էինք ընտրել և հյուրընկալել այնպիսի մարդու, ով կկարողանար ներկայացնել երևանցու կերպարը: Երաժշտական տեսանկյունից նա անձամբ և՛ ստեղծագործում է, և՛ երգում: Այդ իսկ պատճառով հետաքրքրություն կար ուսանողների շրջանում Վահան Արծրունու կերպարի հետ կապված»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի քարտուղար Գոհար Ավագյանը:

 

Կոմպոզիտորին ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին երաժշտությանը և երգարվեստին: Ուսանողները ցանկություն հայտնեցին բացահայտել Վահան Արծրունուն նաև գրականության մեջ: Ուսանողներից մեկի այն հարցին, թե որ գրքերն են պատկանում պարտադիր ընթերցանության ցանկին, կոմպոզիտորը պատասխանեց՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» և Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց զրադաշտը» գրքերը:

 

«Երրորդն արդեն ոչ թե մի գիրք է, այլ մի ողջ գրապահարան: Այդտեղ կան արդեն Չեխով, Տոլստոյ, Հրաչիկ Թամրազյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան… այսինքն՝ այն ամենը, ինչով պայմանավորված է իմ հետաքրքրությունը գրականության մեջ»,- ասաց Վահան Արծրունին և հավելեց, որ եթե հնարավորոթյուն ունենար վերընթերցելու որևէ գիրք, ապա կընտրեր Ավետարանը:

 

Միջոցառման ընթացքում ամփոփվեց նաև «Պատմում է Երևանը» էսսեների մրցույթը: Լավագույն երեք աշխատանքների հեղինակները և «Ամենատարբերվող ձեռագիր» անվանակարգում ընտրված մասնակիցը պարգևատրվեցին գրքերով և պատվոգրերով: Հանդիպման ավարտին ցուցադրվեց նաև ՀՀ անկախությանը նվիրված տեսահոլովակ, որի հեղինակները ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի անդամներն են:

 

Հավելենք, որ Վահան Արծրունու հետ հաջորդ համագործակցությունը նախատեսվում է իրականացնել համերգային ծրագրով:

Այլ նորություններ
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ բիզնես խաղ գինեգործության շուկայի վերաբերյալ:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: