25.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ներկայացրած «Մասնակի n-պարբերական խմբեր, հյուսվածքներ և բազմաձևություններ» գիտական ծրագիրը:

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի  երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական ծրագրի հեռանկարների, նպատակների ու արդյունավետություն մասին:    

 

Նա հայտնեց, որ հետազոտական ծրագրի կատարման ընթացքում ծրագրում են ապացուցել, որ կամայական մասնակի -պար­բե­րա­կան խմբի յուրաքանչյուր ոչ տրիվյալ տարրի ցենտրալիզատորը ցիկլային խումբ է, որ յուրաքանչյուր հարաբերականորեն ազատ մաս­նա­կի -պար­բերական խմբի ամե­նա­բել ռադիկալը տրիվյալ է, իսկ դրա ոչ ցիկլային ենթախմբերը (հավա­սա­րա­չափ) ոչ ամե­նաբել են։

 

Փորձ կարվի նկարագրել այն հարաբերականորեն ազատ մասնակի -պար­բե­րա­կան  խմբերը, որոնց ավտո­մոր­ֆիզմ­ների Aut(G) խումբը կա­տարյալ խումբ է: «Պլանավորում ենք գտնել տրված խմբերով ծնված բազմաձևությունների և դրանց հյուսվածքներով ստեղծված բազմաձևությունների կապն աբելյան, նիլ­պո­տենտ, վերջավոր էքսպոնենտի և այլ խմբերի դասերի համար»,-հավելեց նա:

 

Վ. Աթաբեկյանի խոսքով,  գիտական թեմայի շրջանակում ծրագ­րում են նաև մի շարք հայտնի ռեկուրսիվ տրված խմբերի համար կառուցել կոնստ­րուկտիվ ներ­դրում­ներ վեր­ջավոր ներկայացում ունեցող խմբերի մեջ: «Պլանա­վո­րում ենք ապա­ցու­ցել, որ Բուլ-Դե Մորգանի բիկավարների բազմաձևությունը լոկալ վեր­ջա­վոր է, ինչպես նաև բնութագրել զուգորդական գերնույնությամբ հանրահաշիվների բազմաձևության ազատ հանրահաշիվները»,- ասաց ամբիոնի վարիչը։

 

Վ. Աթաբեկյանի խոսքով, վերոնշյալ խնդիրներով զբաղվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետազոտական կենտրոններում։

 

Հետազոտական խմբի անդամներն են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Վահագն Միքայելյանը,  Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Յուրի Մովսիսյանը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի շրջանավարտներ, ֆիզմաթ. գիտ. թեկնածուներ Ամիրջան Գևորգյանը և Հայկ Ասլանյանը:

Խմբի անդամները նշված թեմայով վերջին հինգ տարում ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում հրատարակել են 50-ից ավելի գիտական հոդված, հանդես են եկել որպես հրավիրված զեկուցող մի շարք միջազգային գիտաժողովներում։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: