19.10.2018 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:

Մարզային այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը և դեպի ԵՊՀ ուղղորդելուն:

Չարենցավանի ավագ դպրոց էին այցելել Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Զարիկ Աղաջանյանը, Պատմության դասախոս Լորենս Ուլուբաբյանը, Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների ասիստենտներ Գոհար Շահինյանը, Տիգրան Դադալյանը, Զարուհի Առաքելյանը և Գայանե Փարսադանյանը: 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ասիստենտ Լուսինե Սարգսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում  համառոտ ներկայացրել են համալսարանի պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները: 

Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ասիստենտ Տիգրան Դադալյանը, խոսելով հանդիպման տպավորությունների մասին, նշեց,  որ դպրոցականները շատ ակտիվ էին մասնակցում քննարկմանը և բավականին հետաքրքիր հարցադրումներ էին կատարում: «Մեր զրույցի նպատակն էր օգնել աշակերտներին հստակեցնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցերը»:

 

Նշենք, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրում:

 

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։