23.02.2018 | 
Քաղաքականություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Երևանի և մարզերի ավագ դպրոցների բարձր դասարանցիները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

 

Ապագա ուսանողներին դիմավորեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը. «Սիրելի՛ ուսանողներ, ուրախ եմ, որ դուք ընտրել եք Մայր բուհը, որը մեր գոյության մեծագույն խարիսխներից մեկն է: Հավատացնում եմ, որ դուք ընտրել եք աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը: Սա այն մասնագիտությունն է, որը երբեք չի ծերանում, պահանջարկն էլ գնալով մեծանում է»:

 

Ժուռնալիստ դառնալու համար, ինչպես փաստեց պարոն Մարտիրոսյանը, նախևառաջ պետք է բացահայտել, որ մարդը ծնվել է հենց ժուռնալիստ դառնալու համար, այսինքն՝ առաքելության գիտակցում պետք է ունենալ. «Աշխարհի բոլոր զարգացած երկրներում ժուռնալիստի մասնագիտությունը սկսվում է համալսարանական նստարանից: Բոլորը քաջ գիտակցում են, որ մասնագիտական կրթությունը կարևոր է լավ ժուռնալիստ լինելու համար, բայց դրանից հետո էլ երբեք պետք չէ կանգ առնել, այլ միշտ սովորել, որպեսզի

կյանքը կենսագրություն դառնա»:

 

 

Հանդիպմանը ներկա էր նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, ով ապագա դիմորդներին հանգամանալից ներկայացրեց ընդունելության քննությունների չափորոշիչները և պատասխանեց նրանց հարցերին:

 

Մեզ հետ զրույցում Երևանի հ. 189 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Ալավերդյանը նշեց, որ ցանկանում է ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ. «Դեռևս մանուկ հասակից սիրել եմ ստանալ տեղեկատվություն ու փոխանցել այն: Բացի այդ՝ ծնողներս էլ այս ֆակուլտետն են ավարտել ու հաստատ գիտեմ, որ այստեղ շատ բան կսովորեմ»:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ: