04.11.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ-ավագ դպրոցներ համագործակցության շրջանակում Մայր բուհի դասախոսները շարունակում են հանդիպել ավագ դպրոցների աշակերտների հետ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած միջոցառումների շրջանակում համալսարանի դասախոսները շարունակում են համապատասխան աշխատանքները` ուղղված ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և ուղղորդմանը դեպի Մայր բուհ:

 

Եվ այսպես` հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մի շարք բարձրակարգ մասնագետներ այցելել էին Գյումրիի «Ֆոտոն» վարժարան: Հանդիպման արդյունքում վարժարանի աշակերտները լրացուցիչ տեղեկատվություն ստացան, նաև արտահայտեցին իրենց կարծիքները և դասախոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

 

Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ Առլիկ Խաչատրյանը հանդիպումից հետո նշեց, որ դասախոսական խմբերի այցերը մեծ խանդավառություն են առաջացնում ոչ միայն աշակերտների, այլև ուսուցչական անձնակազմի շրջանում: «Միջոցառումները յուրահատուկ հաշվետվության տարր են պարունակում, որով ներկայանում են մի կողմից դասախոսները` իրենց գիտամանկավարժական գործունեությամբ, իսկ մյուս կողմից` ուսուցչական անձնակազմը` իրենց աշակերտների ցուցաբերած լավագույն արդյունքներով»,- նշեց պարոն Խաչատրյանը:

 

Վարժարանի մանկավարժական հանրույթը նույնպես տպավորված էր և հավատացած, որ ծրագիրը շարունակական կլինի:

 

Համագործակցությունն աստիճանաբար ավելի արդյունավետ է դառնում նաև ԵՊՀ-ի ու Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի միջև: Ասվածի վկայությունն է հոկտեմբերի 27-ին դպրոցում կայացած հերթական հանդիպումն աշակերտների հետ, որն անցավ բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտում:

 

Ինչպես նշեցին աշակերտները, դասախոսությունները բավականին տպավորիչ ու բովանդակալից էին: Դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Արմինե Ծատուրյանը նշեց, որ դասախոսները ոչ միայն մատչելի և հետաքրքիր էին ներկայացնում նյութը, այլև աշակերտների բազմաթիվ հարցերին տալիս էին սպառիչ պատասխաններ:

 

Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ Մանուկ Ֆելեքյանն էլ նշեց, որ այցելությունն արդյունավետ էր ոչ միայն մասնագիտական և մեթոդական, այլև աշակերտներին ԵՊՀ-ի կառուցվածքին, բաժիններին, դասավանդվող առարկաներին ծանոթացնելու առումով:

 

Հոկտեմբերի 29-ին էլ ԵՊՀ դասախոսները մեկնել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիր, որտեղ հանդես են եկել դասախոսություններով, հանդիպումներ ու զրույցներ ունեցել տարբեր հոսքերի աշակերտների և ուսուցիչների հետ:

 

Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին փաստեց, որ միջոցառումը թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների շրջանում մեծ ոգևորություն ու խանդավառություն էր առաջացրել և արդյունավետ էր ինչպես նրանց մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ հաղորդելու, այնպես էլ դպրոցականների համար մասնագիտության ընտրությունը դյուրացնելու և հստակեցնելու տեսանկյունից:

 

Նշենք, որ նմանօրինակ այցերն առաջիկայում ևս կշարունակվեն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: