29.11.2007 | 
Գիտություն
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅՈՒՆԸ
Այս թեման այսօր ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում կազմակերպված գիտաժողովի քննարկման նյութն էր:

Կազմակերպիչը «Տոլերանտության կենտրոն» հասարակական կազմակերպությունն էր, որը ղեկավարում է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սվետլանա Հարությունյանը: Հ/Կ-ի աշխատանքներին օգնում է նաեւ հրեական համայնքը:

«Մեր նպատակը տոլերանտության ինստիտուտի զարգացումն է Հայաստանում: Եւ քանի որ ցանկացած նոր գաղափար ներմուծվում է երիտասարդության շնորհիվ, մենք որոշել ենք ուսումնական աշխատանքներն իրականացնել հենց նրանց հետ»:

Նրա խոսքերով` ուսանողների մեկնաբանությունները կօգնեն գտնել այն ուղին, որով պետք է զարգացնել այս ուղղությունը Հայաստանում:

Գիտաժողովի ընթացքում ներկայացրած զեկույցներից պարզ դարձավ, որ տոլերանտության համար չկա որեւէ կոնկրետ սահմանում, բառը չունի նաեւ հայերեն համարժեք թարգմանություն: 

Տոլերանտության համար տրվեցին հետեւյալ սահմանումները. տոլերանտություն նշանակում է հարգանք դեպի այլոց իրավունքները, հանդուրժողականություն, մարդկանց միջեւ գիտակցված համագործակցություն, հարգանք մեկը մյուսի հանդեպ, քաղաքացիական հասարակության արժեքների ու սոցիալական նորմերի ամբողջություն, որը տարածվում է բոլոր ազգերի վրա, տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հետ ապրելու արվեստ: 

«Տոլերանտությունը պետք է ուսումնասիրեն բոլոր ֆակուլտետներում»,- կարծում է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտեի չորրորդ կուրսի ուսանողուհի Ռաջնի Ավագյանը: 

Նրա խոսքերով` այս առարկան չպետք է շրջանառվի զուտ գիտական տեսանկյունից, քանի որ մարդկային բոլոր հարաբերություններում առկա է տոլերանտությունը: 

Գիտաժողովին բացի ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողներից մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ հանրապետության 4 տարբեր բուհերից:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: