03.05.2017 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ
Այսօր ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Նորարարություն և ձեռներեցություն» խորագրով վեբինար:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հերթական առցանց սեմինարն իրականացվեց դեռևս ապրիլին մեկնարկած «Առաջնորդություն. ինչպե՞ս հասնել դրան» ընդհանուր խորագիրը կրող ծրագրի շրջանակում:

 

Կազմակերպիչները նշեցին, որ առցանց սեմինարի նպատակն էր նորարարությունների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, զարգացման միտումների ու շուկայի ներկայացումը, ինչպես նաև մասնակիցների շրջանում բիզնես մտածելակերպի ու գործելաոճի ձևավորումը:

 

Վեբինարը Նյու Յորքից վարում էին բիզնեսի, ֆինանսների և կառավարման միջազգային փորձագետ, ամերիկյան «Accenture» ընկերության գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը, նույն ընկերության բիզնես և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատու Հայկ Խանամիրյանը, ինչպես նաև «Ernst & Young» ընկերության հաճախորդների հետ տարվող աշխատանքների կառավարիչ Աննա Բեննեթը:

 

Բանախոսները նախ խոսեցին նորարար մոտեցումների կարևորության ու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ աշխարհը և մարդկանց պահանջները բավականին արագ են փոխվում, ուստի պետք է քայլել տեխնոլոգիական և սոցիալ-մշակութային գլոբալ զարգացումներին համահունչ:

 

Անդրադառնալով երիտասարդների բիզնես մտածելակերպի ու գործելաոճի ձևավորմանը՝ բանախոսները մի շարք պրակտիկ խորհուրդներ տվեցին վեբինարի մասնակիցներին, ինչպես նաև ներկայացրին ստարտափ ծրագրերի մասին պատմող մի շարք օգտակար հղումներ:

Տեսապատկերների միջոցով ներկայացվեցին նաև համաշխարհային տեխնոլոգիական գլոբալ զարգացումների միտումները և դրանց դրսևորումները տարբեր բնագավառներում:

 

Առցանց միացումից հետո մասնակիցները հնարավորություն ստացան լսելու նաև դահլիճում ներկա դասընթացավար ձեռներեցներին, նրանցից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Այլ նորություններ
«ERASMUS»-Ը ԿԱՋԱԿՑԻ ԲԻՈԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Փետրվարի 5-9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է «Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագիրը:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման ժամաքանակների փոփոխության վերաբերյալ քննարկումներին նվիրված ասուլիս: