08.09.2021 | 
Հասարակություն
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄՆԵՐ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄՆԵՐ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը սեպտեմբերի 6-16-ը Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող «Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» միջազգային ծրագրի (CaBOL) շրջանակում կազմակերպել և իրականացնում է աշխատաժողով:

«Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» միջազգային ծրագրի (CaBOL) նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության  կենդանիների և բույսերի տեսակներ, կստեղծվի տվյալների բազա:

 

Մեզ հետ զրույցում Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն ասաց, որ աշխատաժողովին մասնակցում են ամբիոնի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Ալեքսանդր Քյոնիգի անվան կենդանաբանական հետազոտական թանգարանի աշխատակիցներ և ուսանողներ:

 

 

Նրա խոսքով, աշխատաժողովի ընթացքում Գերմանիայի գործընկերները ներկայացնելու են համակարգչային ծրագրեր, որոնք նախատեսված են կենդանիների և բույսերի տեսակների ԴՆԹ-ի շտրիխ կոդերի ուսումնասիրության համար:

 

«Գերմանիայի և Վրաստանի գործընկերների հետ նախատեսվում է անցկացնել դաշտային աշխատանքներ, որոնց նպատակն է գենետիկական հետագա ուսումնասիրությունների համար իրականացնել բազմաթիվ կենդանիների և բույսերի տեսակների նմուշառումներ »,- ասաց Մարինե Առաքելյանը: 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին:
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Միգրացիայի և ապաքաղաքացիության հետ կապված միջազգային և ներպետական հիմնախնդիրները» խորագրով սեմինար-քննարկում: