20.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԵԿԵՂԵՑՈւ ԱՉՔԵՐՈՎ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԵԿԵՂԵՑՈւ ԱՉՔԵՐՈՎ
Մարտի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հյուրը հոգեւորական էր:

Դասախոսում էր Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը: Էկոլոգիական իրավունքի կենտրոնն այսօրվա հյուրի միջոցով փորձ արեց բնապահպանական խնդիրների մասին խոսել Հայ առաքելական եկեղեցու տեսանկյունից, եկեղեցու լեզվով: Զրույցն սկսվեց աղոթքով: Տեր Մինասը հնարավորին չափով հակիրճ, բայց եւ մանրամասն ներկայացրեց քրիստոնեական մի շարք պատկերներ ու եկեղեցական ծիսակարգեր, որոնք խոսում են այն մասին, որ Աստված մարդուն ստեղծել է բնությունից օգտվելու, բայց նաեւ այն սիրելու, խնամելու եւ պահպանելու համար:

 

Մարդը բնության մեջ տնտեսվարի պաշտոն ունի: «Այսօրվա բնապահպանական ճգնաժամն արդյունք է հոգեւոր ճգնաժամի: Իսկ մարդն այդ ճգնաժամի մեջ հայտնվել է Աստծուց ու նրա պատգամներից հեռանալու պատճառով: Մարդ արարածը դադարել է լինել կապող կամուրջ բնության եւ Աստծո միջեւ»,- ասում է հոգեւորականն ու առաջարկում էկոլոգիական ճգնաժամից խուսափելու եկեղեցական դեղատոմսը. «Ապաշխարել եւ ձգտել հնարավորինս մոտենալ, նմանվել Աստծուն»:

 

Տեր Մինասը կենտրոնին նվիրեց «Բնապահպանություն եւ աստվածաբանություն» գիրքը, որտեղ առավել մանրամասն ներկայացված է օրվա թեման: Գիրքը հրատարակվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի եւ «ICCO-Global Ministries of the United Protestant Churches in The Netherlands» կազմակերպության աջակցությամբ: Գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը հոգեւորական հյուրին առաջարկեց մի քանի դասախոսություններ կարդալ, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան բնություն-մարդ հարաբերությունները դիտարկել նաեւ հոգեւոր, կրոնական տեսանկյունից: Տեր Մինասը սիրով համաձայնեց:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: