09.07.2014 | 
Քաղաքականություն
ԿՄՇԱԿՎԻ ԵՊՀ 2016-2020 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԿՄՇԱԿՎԻ ԵՊՀ 2016-2020 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Այսօր մեկնարկեցին ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքները:

Ռազմավարական ծրագրի (ՌԾ) մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբերի անդամների անդրանիկ ընդհանուր նիստը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով հանդիպման ընթացքում հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի անդամներին համապատասխան հանձնարարականներ տվեց:


ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ ներկայացրեց ՌԾ-ի մշակման աշխատանքների ժամանակացույցը, ըստ որի՝ այդ աշխատանքները կշարունակվեն մինչև 2015 թ-ի դեկտեմբերը, իսկ ՌԾ-ի վերջնական տարբերակը կհաստատվի ԵՊՀ խորհրդի նիստում:


Առաջնորդվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և ԵՊՀ կանոնադրության համապատասխան դրույթներով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դեռևս 2014 թ-ի մայիսի 23-ին ստորագրել էր ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին հրաման: Ի դեպ, հանձնաժողովում ընդգրկվել են ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող 15 համալսարանականներ:


Ռեկտորի` 2014 թ-ի մայիսի 27-ին հրամանի համաձայն` ստեղծվել են նաև ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն մի շարք ուղղություններով՝ կրթություն, հետազոտություն, հանրային ներգրավում, կադրեր, ենթակառուցվածք, ծառայություններ, ընդունելություն, ֆինանսներ և կառավարում, միջազգայնացում և գործակցություն:


Հավելենք, որ ՌԾ-ի մշակման աշխատանքերի շրջանակներում համակարգող հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի հետ նախատեսվում են տարբեր հանդիպումներ, զեկույցների և ծրագրերի քննարկում, ռազմավարական նպատակների դիտարկում, ժամանակացույց-պլանի կազմում և այլ աշխատանքներ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: