08.11.2021 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցել է «Dance Super Star» 2021 պարի միջազգային փառատոնին և արժանացել մրցանակների:

Նոյեմբերի 7-12-ը «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախաձեռնությամբ «Նեպտուն» սպորտային համալիրում անցկացվելու է միջազգային փառատոն, որի պարային փուլին աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ մասնակցել է նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարային համույթը:

 

 

Մասնավորապես, համալսարանական պարային համույթը ներկայացել է երկու անվանակարգում՝ «Ժողովրդական պար» և «Ազգային պար»: «Ժողովրդական պար» անվանակարգում պարային համույթը ներկայացրել է «Ծաղկեփունջ» պարը՝ նոր գործիքավորմամբ, որի համար էլ ստացել է «Գրան պրի» մրցանակը: «Ազգային պար» անվանակարգում համալսարանականները կատարել են «KAREN-SEVAK Production»-ի «Հայաստան» ստեղծագործության ներքո բեմադրված պարային համար, որն էլ զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը:

 

 

«Մեր պարային համույթն առաջին անգամ էր մասնակցում նմանօրինակ միջազգային պարային մրցույթի: Եվ եթե հաշվի առնենք, որ մրցույթին մասնակցում էին հայաստանյան և օտարերկրյա արհեստավարժ խմբեր, ապա մեր մրցանակները, իսկապես լուրջ հաջողություն են:  Մեծ ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ մեր աղջիկներն առանձնանում էին բոլորից իրենց կատարողական ու բեմադրական ոճով, նրբաճաշակ հագուստներով: Մեզ համար կարևոր է, որ մշակութային ոլորտում բարձր պահենք Մայր բուհի անունը»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Նշենք, որ ԵՊՀ համալսարանական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է Անի Հարոյանը:

 

Հավելենք նաև, որ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում են եղել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Էկվադորի, Մոլդովայի, Լեհաստանի և այլ երկրների մասնագետներ:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։