16.03.2016 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2016»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2016»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ է անցել 605 աշակերտ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օիմպիադան անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ:

 

Հարկ է ընդգծել, որ այս տարի  «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է երկու փուլով և աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

 

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկաֆիզիկաքիմիակենսաբանությունաշխարհագրությունհայ ժողովրդի պատմությունհայոց լեզու և գրականությունռուսերենանգլերեն, գերմաներենֆրանսերենստեղծագործական աշխատանք:

 

Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

 

Հ.Գ.: Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն՝

Հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32

Էլ. փոստ՝ pre-ued@ysu.am

Այլ նորություններ
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։