07.04.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-Ն ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 31-ից ապրիլի 6-ը աշխատանքային այցով Բելառուսում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչները:

Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Մարութ Վարդազարյանը և դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանն այնտեղ էին Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարության հրավերով: Այցի նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ և խթանել երկկողմ համագործակցությունը գիտության ու կրթության ոլորտում:

 

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Սերգեյ Աբլամեյկոյի և ուսումնական հարցերով պրոռեկտոր Ալեկսեյ Դանիլչենկոյի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Վիկտոր Շադուրսկու, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

Քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները երկու համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկկողմ շփումների ակտիվացման, դասախոսությունների և գիտաժողովների կազմակերպման ու համատեղ գիտական նյութերի հրատարակման վերաբերյալ:

 

ԵՊՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի հումանիտար, հասարակական-քաղաքական և սոցիալական խնդիրների դեպարտամենտում: ԱՊՀ Գործադիր կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վահան Չարխչյանի հետ քննարկվել են ԱՊՀ-ի շրջանակներում ՀՀ գործունեությանն առնչվող առաջնահերթ հարցեր:

 

Մարութ Վարդազարյանը և Ժակ Մանուկյանը Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար հանդես են եկել դասախոսություններով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության «Արևելյան գործընկերության» նոր նախաձեռնությունների ընտրության առջև» և «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու սկզբունքները 1991-2014 թթ.» թեմաներով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: