16.12.2019 | 
Հասարակություն
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Հայ-չինական համագործակցությունն ամրապնդելու համար դեկտեմբերի 11-ից 13-ը ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։

Պատվիրակության կազմում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արտաքին կապերի գծով դեկանի տեղակալ Մարտին Թովմասյանը:

 

Այցի ընթացքում «ՉԺՀ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Սուն Չժուանչժիի, փոխտնօրեններ Սուն Լիի, Սայ Յուի և վերոհիշյալ ինստիտուտի առաջատար այլ փորձագետների հետ:

 

Չին գործընկերները վերահաստատեցին ԵՊՀ-ի հետ համատեղ հետազոտական ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: 

  

Կողմերը քննարկեցին ԵՊՀ-ՉՀԳԱ ՌԱԵԿԱ գիտակրթական համագործակցության ճանապարհային նոր քարտեզը, որի իրականացման դեպքում երկկողմ համագործակցությունը կհասնի որակապես նոր մակարդակի:

 

Չինական կողմի համար հատկապես հետաքրքրություն են ներկայացնում ԵՊՀ արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ պատվիրակությանը ողջունեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիինստիտուտի տնօրեն պարոն Սուն Չժուանչժին:

 

ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալող կողմին և վերահաստատեց համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև քննարկումներն ու հանդիպումները հանգեցնելու են գործնական նոր արդյունքների, ինչն իր հերթին ակտիվացնելու է երկկողմ գիտակրթական շփումները և նոր հնարավորություններ է ընձեռելու ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, այնպես էլ ուսանողներին ու հետազոտողներին։

 

 

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։