09.07.2019 | 
Հասարակություն
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Համալսարանի 100-ամյակի առիթով ԵՊՀ-ում հիմնական աշխատանքային պայմանագրով (ներառյալ գիտական բազային լաբորատորիաները) աշխատակիցները ստացել են աշխատավարձի 50 տոկոսի չափով դրամական պարգևատրում:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ հուլիսի 1-ի հրամանով ԵՊՀ մի շարք աշխատակիցներ ստացել են պարգևատրում:

Նշենք, որ պարգևատրումները տրվել են 2019 թ. ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրան հավասարեցված վճարումների ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

 

Այլ նորություններ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով, որը վարում էր փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը:
«ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանում մասնակցել է Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միության («UIAA») կողմից կազմակերպված վարպետության դասընթացների և Քերման քաղաքի սառցե մագլցման մրցույթին։