01.11.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն՝ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
ԵՊՀ-Ն՝ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Հրապարակվել է 2017 թ.-ի «Arcaler QI» հոկտեմբեր և «Webometrics»-ի հուլիս ամիսների Հայաստանի և Արցախի 34 բուհերի վիրտուալ ներկայացուցչությունների համեմատական վարկանիշը:

Հայաստանի և Արցախի 34 բուհերից «Arcaler QI»-ի վարկանիշավորման աղյուսակի առաջին եռյակում հայտնվել են Երևանի պետական համալսարանը  (QI=1.24), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (QI=1.01) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (QI=0.43):

  

Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են նաև Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանը, Երևանի պետական բժշկական, Վանաձորի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան և Հայկական պետական մանկավարժական համալսարանների վեբկայքերը:

 

«Webometrics»-ի՝ 2017 թ.-ի հուլիս ամսվա վարկանիշային տվյալների համաձայն՝ հայկական 5 համալսարաններ դասակարգվել են հետևյալ հաջորդականությամբ՝

 

1. Երևանի պետական համալսարան՝ 2651-րդ տեղ,

2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 3944-րդ տեղ,

3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ 5984-րդ տեղ,

4. Վանաձորի պետական համալսարան՝ 7044-րդ տեղ,

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 7611-րդ տեղ:

 

«Arcaler QI»-ի վարկանիշավորումով՝  նույն համալսարանները 2017 թ.-ի ապրիլին դասակարգվել են հետևյալ հաջորդականությամբ՝

1. Երևանի պետական համալսարան՝ 1-ին տեղ,

2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4-րդ տեղ,

3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ 2-րդ տեղ,

4. Վանաձորի պետական համալսարան՝ 12-րդ տեղ,

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9-րդ տեղ:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բուհերի որակի արդյունավետության վիրտուալ ներկայացուցիչների չափման և գնահատման համար «Arcaler QI»-ի մեթոդաբանությունը համարվում է ավելի օբյեկտիվ, տնտեսական և մատչելի, քանի որ այն հիմնված է Big Data և Smart Data ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա, որոնք դուրս են բերում թաքնված գիտելիքներ գլոբալ որոնման համակարգերի տարբեր տվյալների միջոցով:

 

«Arcaler QI»-ը հիմնված է վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսների փոփոխման և գնահատման հիման վրա (նոր հասկացություններ, թվային տնտեսում), համալսարանների էլեկտրոնային ներկայացուցչությունների, որոնց շարժունությունը թույլ է տալիս կանխատեսել ճանաչողական գործընթացի տարբեր փուլերը: Այդ փուլերը նպաստում են ինչպես կրթության որակի բարձրացմանը և գիտական հետազոտություններին, մրցակցային ընդունակությունների աճին, այնպես էլ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշի բարձրացմանը և բուհերի կառավարմանը:

 

«QS Emerging Europe and Central Asia University Rankings» համակարգի 2018 թ.-ի համար հրապարակված ցուցակում առաջին անգամ ՀՀ-ից 2 բուհեր են ընդգրկվել. Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է 181-190-րդ, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանը՝ 201-250-րդ հորիզոնականների միջակայքը:

 

Նշենք նաև, որ ԵՊՀ-ն պրոֆեսորադասախոսական կազմ-ուսանողներ թվաքանակի հարաբերակցությամբ 99-րդն է, իսկ գիտական աշխատանքների թվով 120-րդ տեղում է: Այս հանգամանքը միջազգայնացման գործընթացի կարևոր փուլ է նախանշում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: