26.10.2018 | 
Քաղաքականություն
ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Հանդիպման նպատակն էր նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև դեպի ԵՊՀ ուղղորդելուն: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:

Սիսիանի ավագ դպրոց էին այցելել Ֆիզիկայի ֆակուլտետի նորընտիր դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Մեխանիկայի ամբիոնի դոցենտ Սմբատ Շահինյանը, Հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը, Օրգանական քիմիայի ամբիոնի  4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը:

 

Վերջիններս ոգևորությամբ պատմեցին, որ մեծ տպավորությամբ են վերադառնում Սիսիանի ավագ դպրոցից. «Աշակերտները բազմակողմանի զարգացած են, հետաքրքրություն կար թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար առարկաների նկատմամբ»,- ասաց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը:

 

Հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը աշակերտների զարգացվածությունը պայմանավորեց թե՛ տարածքի աշխարհագրական դիրքով, թե՛ դպրոցի տնօրինության լավ աշխատանքով. «Նկատելի էին ուսուցիչ-աշակերտ սերտ կապը, տնօրինության նվիրվածությունը դպրոցին և աշակերտությանը»:

 

Սերժ Սրապիոնյանը աշակերտներին ծանոթացրեց 20-րդ դարի արևմտահայ պոեզիային, համեմատություններ անցկացրեց  արևելահայ և արևմտահայ պոեզիայի միջև:

 

Գրականագետի խոսքով, աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել էին մասնագիտության հարցում:

 

Մեխանիկայի ամբիոնի դոցենտ Սմբատ Շահինյանը փաստեց, որ աշակերտների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ծրագրած  դասախոսություններին ավելացան նորերը. «Ես ոգևորված եմ՝ շնորհալի աշակերտներ կան Սիսիանի ավագ դպրոցում, նրանք մեր վաղվա ապագան են»:

 

Պրոֆեսորադասախոսական կազմը հավելեց, որ այցն արդարացրեց բոլոր սպասելիքները:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.
ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: