25.10.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
Լյուվենի Կաթոլիկ համալսարանում (Բելգիա) հոկտեմբերի 15-17-ին տեղի է ունեցել «Էրազմուս+ PRINTeL»-ի «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» ծրագրի հերթական վերապատրաստումը «Բաց կրթական ռեսուրսներ» թեմայով։

ԵՊՀ-ից վերապատրաստմանը մասնակցում էին «PRINTeL» ծրագրի ղեկավար, ԵՊՀ ՈԱ կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը, ծրագրի համակարգող, նույն կենտրոնի առաջատար մասնագետ Մ. Սանթուրջյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության ու տրամաբանության ամբիոնի դոցենտ Ս. Պետրոսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Ս. Խաչատրյանը, Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մ. Յաղուբյանը և Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Գ. Մադոյանը։

 

Վերապատրաստումն անցկացնում էին Լյուվենի համալսարանի կրթական տեսանյութերի արտադրության «LIMEL» կենտրոնի առաջատար մասնագետները Վ. վան Փեթեգեմի և Ք. վան Քիիրի գլխավորությամբ։

 

 

 

 

Վերապատրաստմանը Հայաստանից, Վրաստանից ու Բելառուսից մասնակցում էին  9 համալսարանների 29 ներկայացուցիչներ։

 

Մասնակիցները ծանոթացան բաց կրթության նորագույն մոտեցումներին, բաց կրթական ռեսուրսների օգտագործման, ձևափոխման ու տարածման առկա կարգավորումներին և որակյալ ուսումնական տեսանյութեր պատրաստելու հիմնական պահանջներին։

 

 

Վերապատրաստման ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց պատրաստած ուսումնական տեսանյութերը և քննարկեցին դրանց արդյունավետության բարձրացմանը նպաստող գործոնները։ 

 

Այն լսարանում նորարարական դասավանդումն ու ուսումնառությունը խթանող «PRINTeL» ծրագրի արդյունավետ դասընթացներից մեկն էր, որի մասնակիցները ստացան և՛ տեսական գիտելիքներ, և՛ գործնական հմտություններ, որոնք կիրառելով՝ նաև ստեղծեցին չափելի ու գնահատելի կրթական արդյունք՝ ուսումնական տեսահոլովակներ։

Այս վերապատրաստումը կարևոր քայլ է ԵՊՀ-ի և գործընկեր համալսարանների դասախոսական կազմի կարողունակության բարձրացման տեսանկյունից, որը նպաստելու է  «PRINTeL» ծրագրի շրջանակում ստեղծվելիք տեսանկարահանման ստուդիաների հնարավորինս արդյունավետ օգտագործմանը՝ ուսանողներին ընձեռելով ավելի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն։

 

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

 

 

 

Այլ նորություններ
«ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ, ՈՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ». ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը նախաձեռնել է հեռավար ուսուցմանը լրացնող առցանց անվճար դասընթացներ, որոնց օգնությամբ թե՛ ամբիոնի ուսանողները, թե՛ոլորտով հետաքրքրվողները կիրազեկվեն բնագավառում առկա խնդիրների մասին և կծանոթանան դրանց լուծման ճանապարհներին։