22.01.2019 | 
Քաղաքականություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԴՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՅՆԻՆՉ ԿԱՆ ԲՈՒՀԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
«ԵՊՀ-ՈՒՄ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԴՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՅՆԻՆՉ ԿԱՆ ԲՈՒՀԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրաձայնած հարցերից երկուսին, այն է ՝ ԵՊՀ կազմում ավագ դպրոցի ու քոլեջի բացակայությանը և Հայաստանում ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական համալսարանների և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ բակալավրիատի ընդունելության անհավասար պայմաններին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Կարապետյանը հարց հղեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին.

«Ձեր ելույթում նշեցիք, որ դիմորդների հոսքը դեպի ԵՊՀ խոչընդոտում են ավագ դպրոցների և քոլեջների բացակայությունը, ինչպես նաև անհավասար պայմաններն Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանների համեմատությամբ, որո՞նք են այդ անհավասար պայմանները»:

 

«Ավագ դպրոցների և քոլեջների հետ կապված հարցերին մենք անդրադառնում ենք արդեն 10 տարի: Այս հարցով մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան և առ այսօր մերժումներ ենք ստացել առանց հիմնավոր պատճառների, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում խիստ սահմանափակ է դրված ընդունելության ժամկետը, այնինչ կան բուհեր, որոնք ընդունելության տարբեր ժամկետներ ունեն: Սլավոնական համալսարանում ուսանողներն ունեն 0 կուրսի կամ այսպես կոչված նախապատրաստական կուրսի իրավունք, որտեղ ընդունվում են ուսանողներ, որոնք, հետագայում քննություններ տալով, փոխադրվում են առաջին կուրս:

 

 Խորհրդային միության տարիներին այդպիսի իրավունքից օգտվում էին բոլոր պետական բուհերը, իսկ այժմ ԵՊՀ-ն և մյուս պետական բուհերը չեն օգտվում այդ իրավունքից: Բազմիցս ԵՊՀ-ն բարձրացրել է այդ խնդիրը, սակայն այդ հարցին դեռևս լուծում չի տրվել: Ամենակարևորն այն է, որ չկա գործունեության միասնական օրենսդրական դաշտ, որը դժվարացնում և որոշակի հարցեր է առաջացնում ԵՊՀ-ի համար»,- պատասխանեց  ռեկտորը:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: