07.10.2022 | 
Ուսանողական, Կրթություն
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՅՈՒՏԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐՏՈՆԱԳՐՎԵԼ Է
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՅՈՒՏԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐՏՈՆԱԳՐՎԵԼ Է
Մտավոր սեփականության գրասենյակը «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար արտոնագիր է շնորհել։ Գյուտի հեղինակներից էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմում նահատակված Նորայր Արտեմյանը:

 

Գյուտը վերաբերում է հողմաէներգետիկային և կարող է օգտագործվել այլընտրանքային էներգետիկայի բնագավառում:

 

Գյուտի գաղափարը ծնվել է տարիներ առաջ, իսկ գործնական աշխատանքներում Նորայր Արտեմյանը ներգրավված է եղել մոտ վեց ամիս՝ առաջարկելով այն գլխավոր դրույթները որոնք հիմք են ընդունել գյուտի ստեղծման համար:

 

 

Նորայրի հայրը՝ Ռոբերտ Արտեմյանը, մեզ հետ զրույցում պատմելով որդու մասին, նշեց, որ Նորայրը առաջատար դիրքում է եղել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ լողի, ֆուտբոլի, մաթեմատիկայի, ձյուդոյի և այլն: Նրա խոսքով՝ ԵՊՀ տաղանդավոր ուսանողը դեռ շատ հաջողություններ կարող էր գրանցել, որոնք կնպաստեին թե՛ ԵՊՀ-ի, թե՛ երկրի զարգացմանն ու առաջընթացին, սակայն պատերազմը կանխեց այդ ամենը։

 

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: