16.05.2016 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Մայիսի 13-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ֆակուլտետի շուրջ 30 ուսանողներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը քննարկեցին ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրությունները:

Դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը ողջունեց ուսանողական նախաձեռնությունը, իսկ միջոցառման բանախոսներ Գաբրիել Բալայանը, Հայկուհի Հարությունյանը և ԱՄՆ դեսպանի՝ քաղաքական գծով տեղակալ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրին ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացման կարգը:

 

Մանրամասն քննարկվեցին կոկուսների և փրայմերիզների դերն ու նշանակությունը ԱՄՆ ընտրական համակարգում 2016 թ. նախընտրական պրիզմայի ներքո: Հանդիպման ընթացքում հարցադրումներ կատարվեցին փրայմերիզների ներկայիս փուլում դեռևս պարտվող սենատոր Բ. Սանդերսի՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվելու և ԱՄՆ-ում չծնված նախագահ ունենալու հավանականության մասին:

 

Քննարկմանն ավելի ուշ միացավ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ներկայացրեց մանրամասներ ընտրական համակարգի առավելությունների ու թերությունների վերաբերյալ և պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

 

Միջոցառման ավարտին ձեռք բերվեցին երկկողմ համագործակցության պայմանավորվածություններ:

Այլ նորություններ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐՆ ԷՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Անմահները հրամայում են…» միջոցառումը՝ նվիրված Հայ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի հիշատակին:
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԶՆԻՑ». ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։